«Բարսելոնան» փոխարինող է գտել Սերխիո Բուսկետսին

«Վիլյառեալի» կիսապաշտպան Դանիել Պարեխոն կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։

«Բարսելոնայի» կիսապաշտպան և ավագ Սերխիո Բուսկետսը դեռ չի որոշել, թե որտեղ է շարունակելու կարիերան այս մրցաշրջանի ավարտից հետո, ինչի կապակցությամբ ակումբը փոխարինող է փնտրում առանցքային կիսապաշտպանին։

Ըստ ինսայդեր Ժերար Ռոմերոյի, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը նախընտրում է Դանիել Պարեխոյին «Վիլյառեալում»: 33-ամյա իսպանացու վերաբերյալ բանակցությունները կարող են սկսվել, եթե Բուսկետսը հեռանա։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 7 միլիոն եվրո։