Մեմֆիս Դեպայը մեկնել է Մադրիդ

Մեմֆիս Դեպայի տեղափոխությունը «Բարսելոնայից» «Ատլետիկո» մոտ է ավարտին:

Jijantes-ի լրագրող Կառլոս Մոնֆորտը հայտնում է, որ ֆուտբոլիստը մասնավոր չվերթով մեկնել է Մադրիդ՝ բուժզննում անցնելու Մադրիդի «Ատլետիկոյի» համար:

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Բարսելոնան» հարձակվողի համար կստանա 3-4 միլիոն եվրո։ Դեպայը «Ատլետիկոյի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականի հունիսը։

Այս մրցաշրջանում Դեպայը բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 4 խաղում 1 գոլ է խփել։ Ընդհանուր առմամբ նա խաղադաշտում անցկացրել է 206 րոպե։