Մադրիդի «Ռեալը» դեռ նոր պայմանագիր Լուկա Մոդրիչին չի առաջարկել

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վստահ է, որ հաջորդ մրցաշրջանում կմնա թիմում, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն, խորվաթ կիսապաշտպանի հետ նոր պայմանագրի ստորագրումը «արքայական ակումբի» համար ժամանակի հարց է, բայց դեռ ակումբը նրան նոր պայմանագիր չի առաջարկել։

Կողմերը պետք է համաձայնեցնեն գործարքի մանրամասները։