Չավին խնդրել է գնել պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերը

Կիսապաշտպան Գոնսալո Գեդեշը կարող է հեռանալ «Վուլվերհեմփթոնից»։

Ինչպես հայտնում է As-ը, «Բարսելոնան» դիտարկում է ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը:

«Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Չավին պնդում է, որ ակումբը հնարավորինս շուտ փոխարինող գտնի Մեմֆիս Դեպային, ով տեղափոխվում է «Ատլետիկո»։

42-ամյա մասնագետն արդեն զրուցել է Գեդեշի հետ և համոզել նրան միանալ ակումբին։

Ֆինանսական խնդիրների պատճառով կատալոնացիները պատրաստվում են վեց ամսով վարձակալեկ նրան՝ գնման իրավունքով։

Նրանք հույս ունեն, որ գործակալ Ժորժե Մենդեշը զգալի դեր կունենա բանակցություններում։

Ընթացիկ մրցաշրջանում Գեդեշը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 13 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։