Լուիս Սուարես. «Ես և Մեսսին ցանկանում էինք ավարտել մեր կարիերան «Բարսելոնայում»»

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը հայտնել է, որ ինքն ու Լիոնել Մեսսին ցանկանում էին կարիերան ավարտել կատալոնական ակումբում։

«Ես և Լեոն ցանկանում էինք ավարտել մեր ֆուտբոլային կարիերան «Բարսելոնայում», իսկ հետո ևս մեկ տարի հանդես գալ ՄԼՍ-ում»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը: