«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը կտեղափոխվի «Բարսելոնա»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է այս ամառ միանալ «Բարսելոնային», հայտնում է El Chiringuito-ն:

Գերմանացին կատալոնացիներին կմիանա ամռանը՝ քաղաքաբնակների հետ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո։ Գյունդողանն ու «Բարսելոնան» արդեն նախնական համաձայնության են եկել։

Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2016 թվականի ամռանը։