«Ռոման» պատրաստ է վաճառել թիմի ֆուտբոլիստին

«Ռոման» պատրաստ է հունվարին վաճառել կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոյին, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Կողմերը չեն կարողանում պայմանավորվել պայմանագրի երկարաձգման շուրջ, որը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։ Հռոմեացիները ֆուտբոլիստին գնահատում են 35-40 միլիոն եվրո:

Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Վեսթ Հեմը», «Թոթենհեմը» և Դորտմունդի «Բորուսիան»:

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Զանիոլոն «Ռոմայի» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։