Լիոնել Մեսսի. «Ես դեռ չեմ կարողանում հավատալ դրան»

Արգենտինայի հավաքականի ավագ և առաջատար Լիոնել Մեսսին աշխարհի չեմպիոն դառնալուց մեկ ամիս անց կրկին գրառում է կատարել սոցցանցերում:

«Ամենագեղեցիկ ամիսներից մեկն էր, և ես դեռ չեմ կարողանում հավատալ դրան: Ի՜նչ հրաշալի խելահեղության մեջ ապրեցինք այս ամբողջ ընթացքում՝ մեր գլխավերեւում բարձրացնելով գավաթը, որի մասին այդքան երազում էին բոլորը։

Ակնհայտ է, որ հաղթանակն ավելի հրաշալի է դարձնում այս ամիսը։ Շատ հրաշալի հիշողություններ ունեմ, կարոտում եմ: Ես կարոտում եմ թիմակիցներիս, ազգային հավաքականի առօրյան, ընկերներիս, մեր խոսակցությունները, մարզումները և մեր արած բոլոր հիմարությունները:

Ես այնքան շատ պատճառներ ունեմ «շնորհակալություն» ասելու Տիրոջը: Ինչպես ասացի, ես գիտեի, որ դու ինձ կտաս հաղթանակը: Ես չէի կարող հավատալ դրան, երբ ստացա այն: Որովհետև ես երբեք չէի կարող պատկերացնել մարդկանց նման խելահեղ արձագանքը բոլոր տոնակատարություններին։

Ընդհանրապես, մեկ ամիս է անցել, ինչ մենք դարձանք աշխարհի չեմպիոն»,- գրել է 35-ամյա ֆուտբոլիստը: