Ֆրանչեսկո Տոտտի. ««Ռոմայում» նրա ելույթները դիտելը մեծ հաճույք է»»

Իտալական «Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին թիմի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի հասցեին գովասանքի խոսքեր է հղել:

«Պաուլոն ֆենոմեն է, և նա անընդհատ ապացուցում է դա։ Ուրախ եմ, որ նա «Ռոմայում» է. քաղաքն արժանի է դիտել նրա խաղը:

«Ռոմայում» նրա ելույթները դիտելը մեծ հաճույք է»,- նշել է իտալացին Sportmediaset-ի հետ զրույցում:

Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Ռոմայի» կազմում մասնակցել է 16 հանդիպման, խփել 10 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում: