Մեմֆիս Դեպայը կարող է տուգանվել

Կատալոնական «Բարսելոնան» կարող է տուգանել հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպային մարզումը բաց թողնելու համար, հայտնում է As-ը:

Դեպայը, մարզմանը չներկայանալով, զարմացրել է մարզչական շտաբին ու զայրացրել գլխավոր մարզիչ Չավիին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեպայի բացակայությունը մարզումներին համաձայնեցվել է ակումբի հետ։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի փոխչեմպիոնի կազմում մասնակցել է ընդամենը չորս խաղի, խփել մեկ գոլ: