Ջուդ Բելինգհեմը պայմանավորվել է անգլիական գրանդի հետ

«Լիվերպուլը» դիտարկում է Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին ձեռք բերելու տարբերակը:

Ինչպես հայտնում է Football Insider-ը, մերսիսայդցիները բանավոր համաձայնության են եկել Դորտմունդի «Բորուսիայի» հետ 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։

Գործարքը կարող է կայանալ հունվարին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Բորուսիան» Բելինգհեմին «Բիրմինգհեմից» գնել է 2020 թվականի ամռանը 25 միլիոն եվրոյով։

Transfermarkt-ը Ջուդի շուկայական արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։