«Բարսելոնայի» հայտացուցակը «Սեուտայի» դեմ գավաթային հանդիպման համար (լուսանկար)

Իսպանիայի նորընծա սուպերգավաթակիր կատալոնական «Բարսելոնան» հունվարի 19-ին Արքայական գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում կհյուրընկալվի «Սեուտային»:

Չավին ներկայացրել է «Բարսելոնայի» հայտացուցակը, որից դուրս են մնացել ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն, հոլանդացիներ, կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն ու հարձակվող Մեմֆիս Դեպայը:

«Սեուտա» – «Բարսելոնա» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Image