Ֆաբրիցիո Ռոմանո. Լեանդրո Տրոսարը մոտ է գերակումբին միանալուն

«Արսենալը» բանակցություններ է սկսել «Բրայթոնի» հետ՝ «ճայերի» վինգեր Լեանդրո Տրոսարի տրանսֆերի շուրջ:

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, բանակցությունները առաջադեմ փուլում են, և «զինագործներն» արդեն պաշտոնական առաջարկ են պատրաստել և անձամբ ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել են անձնական պայմանագրի պայմանները։

28-ամյա բելգիացին Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանում անցկացրած 16 խաղում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Տրոսարի պայմանագիրը «Բրայթոնի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: