«Բավարիան» որոշում է կայացրել Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտինգի ապագայի վերաբերյալ

«Բավարիան» ցանկանում է թիմում պահել հարձակվող Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտինգին:

Ինչպես հայտնում է Goal.com-ը, մյունխենյան ակումբը ցանկանում է կամերունցի ֆուտբոլիստին ավելի շահավետ պայմաններով նոր պայմանագիր առաջարկել։

Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։

Այս մրցաշրջանում Շուպո-Մոտինգը «Բավարիայի» կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: