Էդին Ջեկոյի համար երկու գերակումբ կպայքարի

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ինտերի» հարձակվող և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի ավագ Էդին Ջեկոյին ձեռք բերելով, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբը դիտարկում է մոտ ապագայում ֆուտբոլիստի հնարավոր գնման հարցը։ Նախկինում նրանով հետաքրքրված էր նաև «Ռոման»։

Ջեկոն «Ինտերում» հանդես է գալիս 2021 թվականի ամառից։ 36-ամյա բոսնիացու գործող պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։