Կառլո Անչելոտտին կարող է ազգային հավաքական գլխավորել

Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կառլո Անչելոտտին պատրաստ է գլխավորել Բրազիլիայի ազգային հավաքականը, հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Բրունո Անդրադեն:

Հաղորդվում է, որ իտալացին հավաքականի մարզչի պաշտոնում կնշանակվի 2023 թվականի ամռանը:

Հիշեցնենք, որ «Ռեալի» հետ Անչելոտիի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: