Խոսեպ Գվարդիոլան ասել է, թե ինչով է զբաղվելու կարիերայի ավարտից հետո

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է այն մասին, թե ինչ է նախատեսում անել մարզչական կարիերան ավարտելուց հետո։

«Ես կվերադառնամ Բարսելոնա, 25 աստիճան տաքություն 11 ամիս, կարոտում եմ ուտելիքը, ծովը, դրա հոտը։ Առավոտյան բացում ես վարագույրները և տեսնում այդ լույսը։

Ես այնտեղ շատ ընկերներ ունեմ։ Կարոտում եմ, կվերադառնամ «Բարսելոնայի» մարզադաշտ, որպեսզի այնտեղ նստեմ, դիտեմ իմ սրտի ակումբի խաղերը և ֆուտբոլ վայելեմ։

Ես կանեմ շատ ու շատ բաներ, որոնք դեռ չեմ կարող անել, օրինակ՝ ճաշ պատրաստել սովորել, ճամփորդել այնտեղ, որտեղ չեմ եղել, ամեն օր գոլֆ խաղալ, հնարավորինս շատ ուտել, որպեսզի 90 կգ-անոց լավ պապիկ լինեմ, նման բաներ»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է Yahoo Sports-ը:

Հիշեցնենք, որ Գվարդիոլայի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: