Չավի. «Ցանկանում եմ, որ թիմը հաճույք ստանա խաղից և հաղթի»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարծում է, որ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակը կթուլացնի ֆուտբոլիստների վրա գործադրվող հոգեբանական ճնշումը։

«Սա «Բարսան» է. Չեմ թաքցնի, ուզում եմ հաղթել, ուզում եմ, որ թիմը լավ խաղա։ Ցանկանում եմ, որ թիմը հաճույք ստանա խաղից և հաղթի: Կարծում եմ՝ օրերս տեսանք որ թիմը հաղթական է տրամադրված։ Բայց ես ինձ ազատ չեմ զգում։ Ես ճանաչում եմ այս ակումբին: Ես տանն եմ և զգում եմ, որ սա վերջը չէ։ Մենք պետք է հոգեբանորեն շատ հավասարակշռված լինենք։ Փորձում ենք հաղթանակների դարաշրջան սկսել. Մենք մի քանի ճր առաջ նվաճեցինք տիտղոսը, և դա շատ կարևոր է ակումբի համար։ Այժմ պետք է շարունակել նույն ոգով»,- ասել է մարզիչը: