Կարիմ Բենզեման կարող է կարիերան շարունակել Անգլիայում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է կարիերան շարունակել «Արսենալում»։

Լոնդոնյան ակումբը հետաքրքրված է ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով։ Բենզեմայի գործող պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։

Բենզեման, ցանկանում է կարիերան ավարտել Մադրիդի «Ռեալում», սակայն ակումբի ղեկավարությունն դեռ նոր պայմանագիր չի առաջարկել նրան, չնայած կողմերը մոտ են համաձայնությանը:։

Կողմերի միջև բանակցային գործընթացը կսկսվի առաջիկա օրերին: