«Մանչեսթեր Յունայթեդը» շուտով համալրում կունենա

«Ֆուլհեմի» պաշտպան Կևին Մբաբուն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելուն, հայտնում է Tuttomercatoweb-ը։

Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաների» ղեկավարությունը բարեհաջող բանակցություններ է վարում ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։

Այս մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը «Ֆուլհեմի» կազմում 7 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և կատարել 1 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt պորտալի, կազմում է 7 միլիոն եվրո։