Ուգո Գատի. «Մեսսին երբեք չի գերազանցի Մարադոնային»

Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Գատին կարծում է, որ ազգային թիմի ավագ և առաջատար Լիոնել Մեսսին երբեք չի գերազանցի Դիեգո Մարադոնային:

«Մեսսին համեմատաբար լավ աշխարհի առաջնություն է անցկացրել, բայց նա երբեք չի գերազանցի Մարադոնային:

Ոչ ոք չի շրջանցի Պելեին, իսկ այստեղ՝ Արգենտինայում, ոչ ոք չի գերազանցի Մարադոնային»,- հայտնել է Գատին El Chiringuto-ին:

Հիշեցնենք, որ Մունդիալ 2022 -ում Արգենտինայի հավաքականը դարձել էր աշխարհի եռակի չեմպիոն, իսկ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Մեսսին ճանաչվել էր մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ: