Ժուաո Կանսելուն կարող է վերադառնալ Լա Լիգա

Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժուաո Կանսելույի ծառայություններով, հայտնում է AS-ը։

Մադրիդյան ակումբը կարծում է, որ 28-ամյա պորտուգալացու տրանսֆերը կարժենա 40-50 մլն եվրո։

Նշվում է, որ Կանսելոն արդեն տեղյակ է Մադրիդի «Ատլետիկոյի» հետաքրքրության մասին։ Եթե իսպանական ակումբը պաշտոնական տրանսֆերային առաջարկ անի, նա կընդունեն այն։

Նշենք, որ մադրիդյան ակումբը ֆուտբոլիստով հետաքրքրված է եղել «Վալենսիայի» կազմում ելույթների ժամանակներից, որտեղ նա հանդես է եկել 2014-ից 2018 թվականներին։