Էդուարդ Սպերցյանի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին

Ֆուտբոլային գործակալ Ռոման Օրեշչուկը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝  հոլանդական «ՊՍՎ Էյնդհովեն» հնարավոր տեղափոխության մասին լուրերը:

«Սպերցյանը պատրաստ է խաղալ ՊՍՎ-ում: Այդ տղան կես տարի բարձր խաղամակարդակ է ցույց տվել, իսկ Էրեդիվիզիում կարող է աճել: Այն եվրոպական կարիերայի շատ լավ սկիզբ է:

Կարծում եմ, որ Էդուարդը կարող է հանգիստ խաղալ այնտեղ: Եթե հրավիրում են նման թիմ, պետք է գնալ: Դա ամենալավ լիգաներից մեկն է, որտեղ կարելի է պատրաստվել եվրոպական առաջնություններին և սովորել լեզուն, քայլ առաջ կատարել»,- Օրեշչուկի խոսքը մեջբերում է Metaratings-ը: