Հովհաննես Հարությունյանը, գուցե տեղափոխվի Եվրոպական առաջնություն

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի ծառայություններով հետաքրքրված է շվեյցարական «Բազելը», հաղորդում է Transfermarkt-ը։

Աղբյուրը 43 տոկոս է գնահատում Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հավանականությունը։

Հիշեցնենք, որ «Փյունիկը» և «Բազելը» մրցակիցներ էին Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Շվեյցարական ակումբի դեմ 2 խաղերում (1-3, 1-2) էլ Հարությունյանը դաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում։

Հովհաննես Հարությունյանը 2021-ի ամռանն «Արարատ-Արմենիայից» է տեղափոխվել «Փյունիկ», որի կազմում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 14 խաղ, դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանը 2022 թվականի մարտին է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 6 հանդիպում։ Transfermarkt-ը 300 հազար եվրո է գնահատում Հարությունյանի տրանսֆերային արժեքը