Յուսուֆա Մուկոկոն տարաձայնություններ ունի Դորտմունդի «Բորուսիայի» հետ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆա Մուկոկոն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն թիմի հետ։

Ինչպես հայտնում է Bild-ը, «իշամեղուների» սպորտային տնօրեն Սեբաստիան Կելը երիտասարդ տաղանդին առաջարկել է եռակի աշխատավարձ՝ 6 միլիոն եվրո, սակայն ֆուտբոլիստը մերժել է առաջարկը։

Մուկոկոն Դորտմունդի «Բորուսիայից» տարեկան առնվազն 7 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր է ակնկալում, հակառակ դեպքում նա կլքի ակումբը։