Լեոն Գորեցկան՝ իսպանական գրանդի դիտակետում

Կիսապաշտպան Լեոն Գորեցկան կարող է հեռանալ Մյունխենի «Բավարիայից»:

Ինչպես հայտնում է իսպանական մամուլը, հաջորդ ամռանը Մադրիդի «Ռեալը» կփորձի թիմ հրավիրել գերմանացուն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես հավակնում է ձեռք բերել Գորեցկային:

Ընթացիկ մրցաշրջանում Լեոնը մյունխենյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 խաղ՝ խփել 4 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: