Գավի. «Ես միշտ հստակ իմացել եմ, որ ցանկանում եմ լինել «Բարսելոնայում»»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին խոսել է ակումբում ունցած կարգավիճակի մասին։

«Ես շատ ուրախ եմ ակումբում լինելու համար: Սա իմ երազանքն է մանկուց, ես միշտ հստակ գիտեի, որ ցանկանում եմ լինել «Բարսելոնայում»:

Այնտեղ ես սովորեցի քրտնաջան աշխատել և համեստ լինել։ Այդ պատճառով ես ինձ լավ եմ զգում «Բարսելոնայում»,- Գավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։