Յանիկ Կարասկոն խոսել է «Բարսելոնա» իր հնարավոր տեղափոխության մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ Կարասկոն խոսել է «Բարսելոնա» իր հնարավոր տեղափոխության մասին։

«Բոլոր ֆուտբոլիստները պետք է 100%-ով հավատարիմ լինեն իրենց ակումբներին: Մրցաշրջանի առաջին հատվածը լավագույնը չէր մեզ համար, բայց մենք մտադիր ենք պայքարել Իսպանիայի գավաթի համար և մրցաշրջանն ավարտել առաջնությունում բարձր դիրքում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 29-ամյա բելգիացին համաձայնել է տեղափոխվել կատալոնական ակումբ։ Սակայն Կարասկոյի խոսքերով, այժմ նա մտածում է միայն իր ներկայիս թիմի հաջողությունների մասին։