Սերխիո Բուսկետսը պատասխանել է «Ալ-Նասրի» առաջարկին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մերժել է «Ալ-Նասրի» առաջարկը:

Ինչպես հայտնում է Catalunya Radio-ն, Սաուդյան Արաբիայի ակումբը պատրաստ էր տարեկան 20 միլիոն եվրո վճարել 34-ամյա իսպանացուն։

Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում Բուսկետսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։

Սիրելի «Բարսելոնայի» երկրպագուներ, առաջարկում ենք Ձեզ միանալ մեր ինստագրամյան էջին, որտեղ կլինեն ամեն ինչ «Բարսելոնայի» մասին՝ միացեք սեխմելով այստեղ