Էրլինգ Հոլանդ. «Ես հիմա 22 տարեկան եմ, և հուսով եմ, որ 12 տարի հետո նույն վիճակում կլինեմ»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի հիանալի մարզավիճի մասին։ 

«Նայեք Բենզեմային, ով այժմ 35 տարեկան է։ Այժմ նա իր լավագույն ֆիզիկական մարզավիճակում է։ Ես հիմա 22 տարեկան եմ, և հուսով եմ, որ 12 տարի հետո նույն վիճակում կլինեմ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է GQ Sport-ը։

Հիշեցնենք, որ Հոլանդը 21 գոլով ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուն է: