Թուրինի «Յուվենտուսը» ծրագրում է մաքրել կազմը

Թուրինի «Յուվենտուսը» կարող է հրաժարվել թիմի միանգամից 5 ֆուտբոլիստի ծառայություններից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Իտալական ակումբը կդիտարկի կազմն ուժեղացնելու տարբերակը միայն այն դեպքում, եթե կարողանա վաճառել մեկ կամ մի քանի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունք:

Նրանց թվում են պաշտպաններ Ալեքս Սանդրոն ու Խուան Կուադրադոն, կիսապաշտպաններ Ադրիեն Ռաբիոն ու Ուեսթոն Մակքենին: