Իտալական «Ռոման» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի պաշտպանի հետ

Իտալական «Ռոման» կերկարաձգի 27-ամյա կիսապաշտպան Բրիան Կրիստանտեի հետ գործող պայմանագրի ժամկետը, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:

Առաջիկայում հռոմեական ակումբը 4 տարվա պայմանագիր կառաջարկի իտալացի ֆուտբոլիստին՝ տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով: Եվս 0,5 միլիոն եվրո կտրամադրվի հավելավճարների տեսքով:

Կրիստանտեն «Ռոմայում» ելույթ է ունենում 2019 թվականի հունիսից: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 25 հանդիպման, խփել մեկ գոլ, կատարել երկու գոլային փոխանցում: