Transfermarkt. Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը» (լուսանկար)

Transfermarkt պարբերականը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։

Հեղինակավոր կայքէջը 44% հավանականություն է տալիս մեր ֆուտբոլիստի հավանական տեղափոխությանը:

Մադրիդյան ակումբի սկաուտները լրջորեն հետևում են ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպանի խաղին: Transfermarkt-ը մեր ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 9 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Սպերցյանը 16 խաղում խփել է 9 գոլ և կատարել 6 փոխանցում։