Դանի Սեբալյոսը կարող է տեղափոխվել իտալական ակումբ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը ձմռանը կարող է հեռանալ թիմից։ 25-ամյա ֆուտբոլիստին իրենց կազմում ուզում են տեսնել՝ «Ինտերն»  ու «Միլանը», հայտնում է Calciomercato-ն:

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

Portal Transfermarkt-ը իսպանացու արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Սեբալյոսն ժամանակին հանդես է եկել նաև «Արսենալի» կազմում, որտեղ եղել է վարձավճարով։