Էրլինգ Հոլանդ. «Հույս ունենք, որ կխաղանք ԱԱ-2026-ում»

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է ազգային թիմում գլխավոր նպատակի մասին:

«Մենք իսկապես հույս ունենք, որ կարող ենք 2026 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել։

Աշխարհի առաջնությունում խաղալն ազգային հավաքականի կազմում իմ գլխավոր նպատակն է»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Հոլանդը 2019 թվականի սեպտեմբերից է հրավիրվում Նորվեգիայի հավաքական, որի կազմում անցկացրած 23 խաղում խփել է 21 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում: