«Ինտերի» և «Բարսելոնայի» միջև ֆուտբոլիստների փոխանակումը կարող է հետաձգվել

Միլանի «Ինտերը» և կատալոնական «Բարսելոնան» կարող են հետաձգել ֆուտբոլիստների փոխանակումը մինչև ամառային տրանսֆերային պատուհանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ակումբները ցանկանում էին փոխանակել կիսապաշտպաններով, Մարսելո Բրոզովիչը պետք է տեղափոխվեր «Բարսելոնա», իսկ Ֆրենկ Կեսսին «Ինտեր»։

Ինչպես հայտնում է Sport-ը, գործարքը կարող է հետաձգվել մինչև ամառ, քանի որ ձմռանը դժվար կլինի հասնել որոշ նրբերանգների:

Հիշեցնենք, որ Կեսսին նախկինում հանդես է եկել Ա Սերիայում՝ «Ատալանտայի» և «Միլանի» կազմում, որոնցում նախորդ մրցաշրջանում կոտդիվուարցի կիսապաշտպանը դարձել է Իտալիայի չեմպիոն: