Մադրիդի «Ռեալը» կարող է հարձակվող ձեռք չբերել

Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է ոչ-մի հարձակվողի հետ պայմանագիր չկնքել։ Հնարավոր է, որ Մարիանո Դիասի և Էդեն Ազարի հավանական հեռանալը նույնիսկ չազդի իրավիճակի վրա։ Այս մասին հայտնում է Diario AS-ը։

Այս առումով գնալով ավելի է մեծանում ղեկավարության ցանկությունը՝ պահել թիմում Մարկո Ասենսիոյին։ Եթե ​​իսպանացին հեռանա, ապա «արքայական ակումբը» ստիպված կլինի դուրս գալ տրանսֆերային շուկա։

Հիշեցնենք, որ Ասենսիոյի պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի վերջում, ուստի ամռանը նա կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով: