Արաբ գործարարը մոտ 2,5 մլն եվրո է վճարել՝ Մեսսիի և Ռոնալդուի թիմերի հանդիպման տոմսի համար

Սաուդյան Արաբիայի կառավարության զվարճանքի բաժնի ղեկավարը Twitter-ում հայտնել է, որ տեղացի գործարարը ՊՍԺ-ի դեմ «Ալ-Նասրի» և «Ալ-Հիլալի» լավագույն ֆուտբոլիստների ընկերական հանդիպման աճուրդում 2,5 մլն․ եվրոյով տոմս է գնել։

Աղբյուրի համաձայն, գումարը կուղղվի Սաուդյան Արաբիայի պետական ​​«Էհսան» բարեգործական կազմակերպությանը։ Գնված տոմսը հնարավորություն է տալիս դիտել հանդիպումը VIP գոտուց, ներկա գտնվել մրցանակաբաշխությանը, գնալ թիմի հանդերձարաններ և զրուցել ֆուտբոլիստների հետ։

Խաղը կկայանա հունվարի 19-ին, արաբական ակումբների աստղերից կազմված թիմի ավագը կլինի Կրիշտիանու Ռոնալդուն։