Օլիվեր Կանը խոսել է Յան Զոմմերի՝ Բավարիա հնարավոր տեղափոխության մասին

«Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Օլիվեր Կանը խոսել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ բանակցությունների մասին՝ կապված դարպասապահ Յան Զոմմերի տրանսֆերի հետ։

«Ակումբները շարունակում են քննարկել տրանսֆերը: Չեմ կարող ասել, որ Զոմերի շուրջ բանակցությունները վերջնական փուլում են։ Մենք դիտարկում ենք նաև այլ տարբերակներ։

Կևին Տրա՞պը։ Անուններ տալն այս պահին անիմաստ է»,- Կանի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։