«Չելսին» դեռ չի կարողանում համաձայնության գալ «Ինտերի» հետ

Լոնդոնի «Չելսին» դեռ չի կարողանում համաձայնության գալ Միլանի «Ինտերի» հետ պաշտպան Դենզել Դամֆրիսի տրանսֆերի հարցում։ Ինչպես հայտնում է La Repubblica-ն, ներկայումս թոշակառուները ֆուտբոլիստի համար առաջարկում են առավելագույնը 35 միլիոն եվրո, մինչդեռ «ներաձուրիները» պահանջում են նվազագույնը 55 միլիոն:

Հիշեցնենք, որ Դամֆրիսն իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Ինտերում»՝ 2021 թվականի ամռանը ՊՍՎ-ից տեղափոխվելուց հետո: 

Դամֆրիսի ծառայություններով հետաքրքրված են նաև Անգլիայի Պրեմիեր Լիգայի այլ ակումբներ։ Հոլանդացին հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի», «Նյուքասլի» և «Աստոն Վիլլայի» ուշադրության կենտրոնում: