Բրիտանացի միլիարդատերը բանակցում է «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերելու համար

Բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆը պաշտոնապես բանակցություններ է սկսել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը գնելու համար:

Dickinson Times-ի հավաստմամբ՝ Ռեթքլիֆն իր Ineos ընկերության միջոցով բանակցություններ է վարում ակումբի սեփականատեր Գլեյզեր ընտանիքի հետ:

Գործարքը կարող է արժենալ 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ:

Հիշեցնենք, որ Ineos ընկերությանն են պատկանում շվեյցարական «Լոզան» և ֆրանսիական «Նիս» ակումբները: