Ֆաբրիցիո Ռոմանոն հայտարարել է, որ «Բարսելոնան» և «Ատլետիկոն» ծրագրում են փոխանակվել ֆուտբոլիստներով

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ-Ֆերեյրա Կարասկոն կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, որը մեջբերում է բելգիացի գործակալ Պինի Զահավիի խոսքերը։

«Կողմերը ուզում են տրանսֆերային փոխանակում իրականացնել: Նպատակը Դեպային Կարասկոյով փոխարինելն է : Դեռ ոչինչ հստակ չէ, և չգիտեմ, արդյոք դա տեղի կունենա, թե ոչ:

Բանակցությունները շարունակվում են։ Յանիկին դուր է գալիս «Բարսելոնա» տեղափոխվելու գաղափարը»,- ասել է Զահավին։