Խվիչի Կվարացխելիան՝ «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Նապոլիի» ֆուտբոլիստ Խվիչի Կվարացխելիայի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը գրավել է անգլիական ակումբի ուշադրությունը Ա Սերիայի և Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր ելույթի համար։

Կվարացխելիան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Նրա ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։