«Յուվենտուսը» կարող է բաժանվել հիմնական կազմի հինգ ֆուտբոլիստներից

«Յուվենտուսը» կարող է բաժանվել թիմի հիմնական կազմի հինգ ֆուտբոլիստներից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը դիտարկում է կազմն ուժեղացնելու տարբերակը միայն այն դեպքում, եթե հաջողվի վաճառել մի քանի ֆուտբոլիստների։ Ցուցակում ընդգրկված են պաշտպաններ Ալեքս Սանդրուն և Խուան Կուադրադոն, կիսապաշտպաններ Ադրիեն Ռաբյոն, Ուեսթոն Մաքքենին և Լեանդրո Պարեդեսը (ՊՍԺ-ից վարձավճարով):

Հաղորդվում է, որ բոլոր ֆուտբոլիստների հեռանալը քիչ հավանական է, սակայն ակումբը հնարավորություններ է փնտրելու նրանցից բաժանվելու համար։