Դիեգո Սիմեոնե. «Նա պատրաստ է «Լևանտեի» հետ հանդիպմանը»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլը պատրաստ կլինի մասնակցել հունվարի 18-ին կայանալիք Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի՝ «Լևանտեի» հետ հանդիպմանը։ 

«Ինձ ոչ ոք չի խնդրել հեռանալ: Մենք շատ արժեքավոր ֆուտբոլիստներ ունենք, ուստի պատրաստ ենք այն ամենին, ինչ կարող է տեղի ունենալ»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։