Անխել դի Մարիան կարող է կարիերան շարունակել հայրենիքում

Արգենտինայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել դի Մարիան կարող է կարիերան շարունակել հայրենիքում։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն, 34-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը դիտարկում է «Ռոսարիո Սենթրալ» տեղափոխվելու տարբերակը, որտեղ սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան։ Անխելը կցանկանար խաղալ այս թիմում՝ հանուն մշտական ​​խաղային պրակտիկայի, ինչը նրան չեն երաշխավորում Թուրինում։

Դի Մարիան ցանկանում է կանոնավոր կերպով պահպանել մարզավիճակը, քանի որ նա ծրագրում է օգնել Արգենտինային 2024 թվականի Կոպա Ամերիկայում: