Ֆրանկո Կամոզին կիսվել է իր կարծիքով, թե որ առաջնությունն է լավագույնը Խվիչա Կվարացխելիայի համար

Ֆուտբոլային մենեջեր Ֆրանկո Կամոզին կիսվել է իր կարծիքով, թե որ առաջնությունն է լավագույնը «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի համար։

«Նա զարմանալի ֆուտբոլիստ է: Բայց կարծում եմ, որ Իսպանիայի առաջնությունը նրան ավելի շատ կհամապատասխանի, քան անգլիականին»,- Կամոզիի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Կվարացխելիան մասնակցել է 20 հանդիպման՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է 9 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։