«Բարսելոնան» վստահ է, որ կկարողանա նոր պայմանագրեր կնքել թիմի երկու ֆուտբոլիստների հետ

Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագրերը Ալեխանդրո Բալդեի և Ինյակի Պենյայի հետ։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, երկու գործարքներն էլ վերջնական փուլում են:

Աղբյուրի համաձայն, գլխավոր առաջնահերթությունը Բալդեի հետ նոր պայմանագիր կնքելն է, քանի որ ղեկավարությունը պաշտպանին համարում է երկար տարիներ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։ Պենյան դեռ չի խաղում հիմնական կազմում, ուստի Ինյակիի հետ կապված իրավիճակը մի փոքր այլ է։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Բալդեն Իսպանիայի առաջնությունում աչքի է ընկել երեք գոլային փոխանցումով։