Լուի վան Գալ․ «Ես լիովին հիասթափված էի»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Լուի վան Գալը վերհիշել է մանկունիանցիների գրանդում աշխատելու շրջանը։ Նրա խոսքով՝ իր կարիերայի այս փուլն ամենադժվարն է եղել իր համար։

«Ես աշխատել եմ աշխարհի լավագույն ակումբներից մեկում և չկարողացա ձեռք բերել իմ ուզած ֆուտբոլիստներին: «Յունայթեդում» աշխատելն ինձ համար ամենադժվար շրջանն է։ Ես լիովին հիասթափված էի»,- հոլանդացի մարզչի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը:

Նշենք, որ Վան Գալը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 2014-ից 2016 թվականներին: