Կայ Հավերցը՝ «Բավարիայի» ուշադրության կենտրոնում

Մյունխենի «Բավարիան» այժմ աշխատում է «Չելսիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցի տրանսֆերի վրա, ով կարող է խաղալ նաև հարձակման կենտրոնում։ Այս մասին լրագրողներին հայտնի դարձավ Media Foot-ից։

Աղբյուրի համաձայն՝ Կայ Հավերցի տեղափոխությունը Մյունխեն կարող է տեղի ունենալ ամռանը։ Կայ Հավերցն այժմ 23 տարեկան է։ Ֆուտբոլիստի տրանֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։

Նշենք, որ Կայ Հավերցը միացել է «Չելսիին» 2020 թվականին։ Ֆուտբոլիստը անցկացրել է 118 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։